Անշարժ գույքի գործակալությունը /Միջնորդ ընկերություն/ առևտրային կազմակերպություն է, որը որպես կանոն անշարժ գույքի ոլորտում իրականացնում է միջնորդական ծառայություններ, գնորդի և վաճառողի կամ վարձատուի և վարձակալի միջև: Սովորաբար գործակալությունները մատուցած ծառայությունների համար վարձատրվում են վաճառված կամ վարձակալությամբ հանձնված գույքից որոշակի տոկոս ստանալով: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության գործարքները մարդիկ իրականացնում են միայն գործակալությունների միջոցով: Գործարք իրականացնելիս առաջ են գալիս մի շարք ռիսկեր, որոնք կարող են լրջորեն ազդել թե գործարքի և թե հետագայում մարդկանց ֆինանսական կարողության վրա:
Ինչպիսի ռիսկերի կարող եք հանդիպել
Յուրաքանչյուրս երբևէ հանդիպած կամ լսած կլինենք այնպիսի դեպքերի, երբ անշարժ գույք ձեռք բերելիս առաջացել են այնպիսի խնդիրներ կամ խաբեություններ, որի արդյունքում Գնորդը կամ Վաճառողը կրել են նյութական վնասներ: Օրինակ՝
Գնորդը ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում և մի որոշ ժամանակ անց իմացել է, որ շենքը ունի վթարային կարգ: Կամ շատ ենք լսել այնպիսի դեպքերի մասին, երբ կեղծ փաստաթղթերի միջոցով բնակարանը վաճառել են մի քանի անձանց: Եղել են դեպքեր, երբ սեփականության իրավունքում նշված է եղել մեկ սեփականատեր, այնինչ իրականում գույքի նկատմամբ եղել են մեկից ավել սեփականատերեր:
Գնորդը Վաճառողի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն գույքը գնելու համար և առանց գրավոր փաստաթուղթ կազմելու Վաճառողի տվել է որոշ չափի գումար նախավճարի կամ կանխավճարի տեսքով: Որոշ ժամանակ անց Վաճառողը հրաժարվում է գույքը վաճառելուց և հրաժարվում վերադարձնել Գնորդին վերջինիս կողմից տրված գումարը: Պայմանագրի բացակայության արդյունքում առաջանում է տրված գումարի մասով խնդիր, որի արդյունքում Գնորդը կկորցնի և բավական ժամանակ և գումար: Նմանատիպ և այլ խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի:
