Անշարժ գույքի գործակալություն Գորիսում
Ծառայությունների մատուցում

Մեր ծառայությունները

 

<< Goris Realty >> անշարժ գույքի գործակալությունը մատուցում է հետևյալ ծառայությունները

Անվճար իրավաբանական խորհրդատվություն /Ընկերությունը իր հաճախորդներին տրամադրում է իրավաբանական անվճար խորհրդատվություն՝ կնքվող գործարքի վերաբերյալ, ներկայացնում գործարքի նրբությունները և առկայության դեպքում իրավական խնդիրները, պատրաստում պայմանագրեր, լիազորագրեր և այլ իրավական փաստաթղթեր/, 

Վարկը ստանալուն ուղղված աջակցություն /Ընկերությունը համագործակցում է մի շարք բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որի արդյունքում իր հաճախորդներին տրամադրում է տեղեկատվություն հիփոթեքային վարկերի պայմանների, տոկոսադրույքների, ինչպես նաև այլ ծախսերի վերաբերյալ, աջակցում կազմել անհրաժեշտ փաստաթղթերը/,

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն /շուկայում առկա իրավիճակի և (կամ) զարգացման հնարավոր միտումների վերաբերյալ ուսումնասիրություն և անհրաժեշտ տեղեկության բանավոր տրամադրում, Գնորդի և Վաճառողի հետ անշարժ գույքի առուվաճառքին/վարձակալությանը վերաբերող պայմանների շուրջ բանակցությունների վարում, դրանց արդյունքում ձեռքբերված համաձայնությունների գրավոր ձևով ամրագրում/,

Վաճառվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկության տրամադրում /այդ թվում կադաստրային գործի ուսումնասիրում և գույքի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) իրավունքը հաստատող իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի ուսումնասիրություն, և դրանց վերաբերյալ տեղեկության ու խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև համապատասխան մարմնից հարցման միջոցով հաճախորդին ենք տրամադրում ընտրված բնակարանի վթարային կարգի վերաբերյալ տեղեկատվություն/:

facebook sharing button facebook